Հոգեկան առողջություն
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը «Աուտիզմ» թեմայով, որին հրավիրված էին մանկավարժներ, բուժաշխատողներ, հոգեբաններ:
Հակիրճ ներկայացնում ենք զեկույցը:
Աուտիզմը համարվում է մեր դարի կարևորագույն խնդիրներից մեկը: Այն, լինելով ըստ էության ամբողջությամբ չբացահայտված երևույթ, գտնվում է տարբեր ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում, որոնց թվում են բժիշկները, հոգեբանները, նյարդահոգեբանները, լոգոպեդները, մանկավարժները և այլոք, որոնց նպատակն է բացահայտել աուտիզմ երևույթը և օգնել աուտիկ մարդկանց ադապտացվել հասարակությանը:
Զեկույցում ներկայացված են.
- Ինչ է աուտիզմը:
- Աուտիզմի պատմություն
- Վիճակագրություն
- Առաջացման հնարավոր պատճառներ
- Հիմնական բնութագրական հատկությունները
- Դասակարգում
- Աուտիզմի հայտնաբերումը
- Հասարակության իրազեկումը ու իրազեկվածությունը
- Աուտիզմը և ինտելեկտը
- Հայտնի աուտիկները
- Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում
- Տարբերակում այլ խանգարումներից՝ սենսոր ալալիա:
1. Ինչ է աուտիզմը:
Աուտիզմը զարգացման խանգարում է, որը դրսևորվում է հաղորդակցման սոցիալիզացիայի, վարքագծի հարմարողականության ու խոսքի խանգարումներով:
2. Աուտիզմի պատմությունից
Աուտիզմը համարվում է XX դարի երևույթ, սակայն դեռևս XVIII դարում բժշկական գրականության մեջ նկարագրվվել են մարդիկ, ովքեր ունեցել են աուտիզմի բնորոշումներ: Օրինակ՝ նրանք չէին խոսում, խուսափում էին շփումից, ունեին աննախադեպ հիշողություն:
Այն որոշ գիտնականներ համարել են մուտիզմ, որն առաջացել է մտավոր ֆունկցիայի խանգարման հետևանքով: Աուտիզմը մինչև վերջին 20-ամյակն անհասկանալի է եղել ԱՊՀ երկրների մասնագետների մեծամասնության շրջանում, աուտիկներին համարել են մտավոր հետամնացներ, հոգեկան հիվանդներ և այլն, ինչի արդյունքում աուտիկները հայտնվել են իրենց համար կործանարար ազդեցություն ունեցող հաստատություններում:
Այն համարվել է շիզոֆրենիայի տարատեսակ. այդպես է բնութագրել շվեյցարացի հոգեբույժ Բլեյլերը: Աուտիզմը որպես համախտանիշ առաջին անգամ նկարագրել է ամերիկացի հոգեբույժ Լեո Կանները 1943թ.
Կանները ներկայացրել է աուտիզմի ժամանակ հետևյալ ախտանշանները.
- մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելու անընդունակություն,
- խոսքի զարգացման հապաղում,
- ոչ հաղորդակցական (ոչ կոմունիկատիվ) խոսք,
- էխոլալիայի արտահայտում (բառերի ու խոսքի կրկնում),
- կրկնվող ստերիոտիպ խաղեր,
- ձգտում միապաղաղության,
- հիանալի մեխանիկական հիշողություն,
- ախտանիշների դրսևորում կյանքի առաջին 30 ամիսներից:
Անկախ Կաններից 1944 թ. ավստրիացի հոգեբույժ Հանս Ասպերգերը նույնպես նկարագրում է այս խնդիրը՝ որպես առանձին համախտանիշ
3. Վիճակագրություն
Աուտիզմ երևույթն է՛լ ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները: Այսօր աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, աուտիկ երեխաների քանակը տարեցտարի ավելանում է: Ամբողջ աշխարհում վերջին տասնամյակում աուտիզմով երեխաների թիվն ավելացել է 10-15 անգամ: Հնարավոր է դա կապված է աուտիզմի մասին մասնագետների գրագիտության բարձրացման հետ՝ նաև մեր հանրապետությունում: Ըստ վիճակագրության աուտիզմը տղաների մոտ հանդիպում է 4-5 անգամ ավելի հաճախ, քան աղջիկների մոտ:
4. Առաջացման պատճառներ
Ինչի հետևանքով է առաջանում աուտիզմը, մինչև այժմ բացահայտված չէ, տարբեր գիտնականներ տարբեր կարծիքներ են արտահայտում, ոմանք գտնում են, որ դա էկոլոգիայի հետ է կապված, մյուսներն այն կապում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, իսկ գիտնականների մի մասն էլ այն կապում է FOXP2 CNTNAP2 գեների հետ, որոնք պայմանավորում են լեզվական հմտությունների ձևավորումը, որ իբրև դրանց մուտացիայի արդյունքում առաջանում է խոսքի բացակայություն (հապաղում) ու հաղորդակցման հմտությունների անկում: Խոսվում է նաև աուտիզմի ժառանգական նախատրամադրվածության մասին:
5. Հիմնական բնութագրական հատկությունները.
- խոսքի օրինաչափությունները խանգարված են,
- լեզվի օրինաչափությունները խանգարված են,
- խանգարված է ոչ խոսքային շփումը,
- հիպո-ամիմիկ, ոչինչ չասող դեմք՝ հայացքն ուղղված անորոշություն,
- ժեստերի բացկայություն կամ քիչ կիրառում,
- խոսքի արտահայտչականության խանգարում,
- միապաղաղ կրկնվող վարքագիծ,
- կրկնվող շարժումներ,
- ֆիքսացիա այս կամ այն երևույթի վրա,
- չի արձագանքում ձայներին,
- վախ չունի:
6. Դասակարգում.
- մանկական աուտիզմ,
- ատիպիկ համախտանիշ,
- Ասպերգերի համախտանիշ,
- Ռետտի համախտանիշ,
- մանկական հասակի դեզինտեգրատիվ այլ խանգարումներ:
7. Աուտիզմի հայտնաբերումը
Ինչպես հայտնաբերել աուտիզմը: Աուտիզմն ընդունված է համարել զարգացման բարդ խանգարում, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 տարիների ընթացքում: Այն կարող է դրսևորվել կյանքի առաջին ամիսներից, երբ երեխան խուսափում է մեծահասակի հետ շփումից, չի հպվում մայրիկին, չի ձգում ձեռքերը, չի ձգվում դեպի մայրիկը, չի նայում աչքերին, փախցնում է հայացքը, չի ժպտում մայրիկին, նա կարող է նույնիսկ ձայներին չարձագանքել: Աուտիզմը հատկապես կարող է հայտնաբերվել խաղահրապարակում՝ աննկատ երեխայի վարքին հետևելու և այլ երեխաների հետ համեմատելու պայմաններում: Մանկական հասակի դեզինտեգրատիվ խանգարումը կարող ե դրսևորվել ավելի ուշ տարիքում, ինչի հետևանքով երեխան կորցնում է վարքային, հաղորդակցման, խոսքային հմտությունները:
8. Հասարակության իրազեկումն ու իրազեկվածությունը
Այսօր հասարակությունն ավելի իրազեկված է աուտիզմ երևույթի վերաբերյալ, ինչն արդյունք է հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման, սակայն, այնուամենայնիվ շատ կարևոր է երևույթի մասին իրազեկում իրականացնել մանկավարժական առաջին օղակի համար հատկապես, քանի որ դասվարներն ու դաստիարակները միանշանակ պետք է ճանաչեն աուտիկ երեխային և գիտակ մոտեցում ցուցաբերեն նրանց:
9. Աուտիզմը և ինտելեկտը
Կան տարակարծություններ աուտիկների մտավոր կարողությունների վերաբերյալ, որոշ գիտնականներ գտնում են, որ աուտիզմի դեպքում մեծ թիվ են կազմում մտավոր հետամնացություն ունեցողները, սակայն գիտնականների մի ստվար մասի կարծիքով աուտիկների մեծամասնությունը տիրապետում է փայլուն հիշողության, և նրանց ճիշտ ու գրագետ ադապտացիայի դեպքում նրանք հնարավոր է ո՛չ միայն չզիջեն իրենց գիտելիքներով զարգացման խանգարում չունեցողներին, այլև նրանց մտավոր զարգացման մակարդակը կարող է լինել ավելին, սակայն, և՛ զարգացման խանգարում ունեցողների, և՛ չունեցողների մոտ կարող է հանդիպել մտավոր կարողությունների ցածր մակարդակ:
10. Հայտնի աուտիկները
Հայտնի աուտիկների շարքին կարելի է դասել հետևյալ անունները՝ Մոցարտ, Ագաթա Քրիստի, Դարվին, Էյնշտեյն, Նյուտոն, ֆիզիկոս Փոլ Դիրաք և այլոք:
11. Ինտեգրման հնարավորությունը հանրակրթական հաստատություններում
Աուտիկ երեխաների ինտեգրումը հանրակրթական հաստատություններ հնարավոր է, եթե ի սկզբանե նրանց հետ տարվի ճիշտ ու գրագետ աշխատանք և նրանք ադապտացվեն հասարակությանը, ինչևէ, դա պետք է իրականացվի միայն համապատասխան մասնագիտական համալրում ունեցող հաստատություններում, որտեղ կլինեն հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, և նրանց հետ աշխատող մանկավարժական կազմը նույնպես պետք է լինի գրագետ պատրաստված:
12. Տարբերակում այլ խանգարումներից
Աուտիզմն ունի հստակ ախտանիշերի շարք, սակայն շատ հաճախ այն շփոթում են այլ խնդիրների հետ, օրինակ, ծանր սենսորային ալալիայի դեպքում հնարավոր է երեխան չարձագանքի իրեն դիմելուն, մեկուսանա, ցուցաբերի կրկնվող վարքագիծ ու շարժումներ, որը շատ նման է աուտիզմի ախտանշաններինի, սակայն դա աուտիզմ չէ, այլ գլխուղեղի օրգանական ախտահարումով պայմանավորված խոսքային խանգարում է, որի դեպքում տուժում է գլխուղեղի խոսքի զգայական կողմը ապահովող խոսքային կենտրոնը, ինչի հետևանքով երեխան չի ընկալում խոսքը և չի արձագանքում, բնականաբար, տուժում է նաև հաղորդակցումը, իսկ որպես ոչ խոսքային ախտանիշներ այս դեպքում կարող են դիտվել և՛ կրկնվող վարքագիծը, և՛ շարժումները, ուստի նման դեպքերում հարկավոր է կատարել խորը, մանրակրկիտ հետազոտություն, ինչի արդյունքում պատկերն ավելի պարզ և հասկանալի կլինի:
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Hermine, բարև Ձեզ: 3 տարեկան բալիկների մեծ մասն արդեն լիարժեք խոսում է, կան երեխաներ որոնք ավելի դանդաղ են սկսում խոսել: Երեխայի խոսքը զարգացնելու ամենաարդյունավետ և հեշտ միջոցը երեխայի հետ անընդհատ խոսելն է, անընդհատ հարցեր տվեք, ցույց տվեք առարկաներ, որպեսզի ասի անունը, գույնը, շատ ցանկալի է հասակակիցների հետ շփումը, հատկապես մանկապարտեզը: Եթե այնուամենայնիվ արդյունքի չեք հասնում, ցանկալի է դիմել լոգոպեդի, համոզվելու համար, որ երեխան լեզվական խնդիրիներն չունի:
Hripsime
29.01.2016
Hripsime
23.01.2016
Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի Mil, բարև Ձեզ, որևէ կերպ սպասվող 3-րդ երեխայի մոտ աուտիզմը հավանական համարել նրա համար, որ 2-րդ երեխայի մոտ կան նման երևույթներ, տարբերությունը չնչին է, եթե համեմատենք ծնողի հետ, ով դեռևս չունի այդ խնդիրը: Ոչ ոք չի կարող նման ապահովագրություն ունենալ նախքան երեխայի ծնունդը, ինչպես նաև այլ ախտանիշների կամ հիվանդությունների դեպքում: Մենք բոլորս միշտ ունենք նույնքան վտանգ, որքան ցանկացածը:
Մեդ-Պրակտիկ
05.05.2014
Հարգելի ANI, բարև Ձեզ, իհարկե, աուտիզմն այստեղ դեր չունի, ամենայն հավանականությամբ հիպերակտիվություն է: Կարծում ենք լուրջ խնդիր չկա, սակայն անպայման դիմեք մանկաբույժի և հոգեբանի:
Mil
05.05.2014
ANI
30.04.2014
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն